Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երբ չուղղորդվելով ուղղորդվում են

Երբ չուղղորդվելով ուղղորդվում են
03.10.2014 | 16:30

Դաշնակցությունը չի մտափոխվել: ՀՅԴ-ն չի մասնակցի հոկտեմբերի 10-ին ոչիշխանականների հայտարարած հանրահավաքին: Այս մասին այսօր հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Վերջինս նկատել է նաև, թե ժողովրդի անունից խոսելը «պարզ մանիպուլյացիա է» ու մեծամասնության կարծիքը ձևավորում է փոքրամասնությունը՝ քաղաքական և մշակութային գործիչները, էլիտան՝ առհասարակ: Վարդանյանը նաև ասել է, թե դաշնակցությանը միշտ փորձել են ուղղորդել, բայց ոչինչ չի ստացվել, ու «մենք հանգիստ-խաղաղ մեր գործին ենք»:
Նկատենք, որ ժողովրդի անունից ոչ քիչ հայտարարություններ արած դաշնակցության համար դժվար կլիներ մտափոխվելն այնպիսի հարցում, ինչպիսին հոկտեմբերի 10-ի հանրահավաքն է, որի օրակարգում սահմանադրական փոփոխությունների մասին հարցն է դրված նաև: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին ուղղորդելու փորձերին և կուսակցության աննկունությանը, նկատենք, որ ՀՅԴ-ին իրականում դժվար է ուղղորդել: Այս քաղաքական ուժը կես ճանապարհին հանկարծ կարող է մտաբերել իր՝ «դեմ ըլլալով կողմ ըլլալու» դարավոր բնույթը ու… չուղղորդվել: Չնայած երբեմն կարելի է չուղղորդվել հենց ուղղորդվելով:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1162

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ